Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՆԿԱՎԱՐԺ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

01.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցել է Լեռնաձորի հիմնական դպրոցի երակարամյա տնօրեն, անվանի մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը: Ներկա էին համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Ռոբերտ Գրիգորյանի հարազատները, աշակերտները, ընկերները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում նշեց, որ Ռոբերտ Գրիգորյանի՝ Էջանանցու նման մարդկանց վրա է հիմնված պետությունը:
<<Նա, որպես մանկավարժ, կարող էր ցանկացած պահի դասավանդել մայրաքաղաքի ցանկացած համալսարանում  և մեծ բարձունքների հասնել, բայց նա, չդավաճանելով իր սկզբունքներին, մինչև կյանքի վերջը մնաց գյուղում ու դասավանդեց հարազատ կրթօջախում: Մենք պետք է արժանի լինենք այն ժառանգությանը, որը թողեց մեզ Էջանանցին>>,- իր խոսքում նշեց Վահե Հակոբյանը:

Մարզպետը տեղեկացրեց, որ 2017 թվականից գործելու է <<Սյունիքի զարգացման հիմնադրամը>>, որը սահմանելու է <<Ռոբերտ Գրիգորյանի>> անվանական կրթաթոշակ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սյունեցի լավագույն ուսանողների համար: Վահե Հակոբյանը նշեց նաև, որ առաջիկայում Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվելու է նաև Էջանանցու երազանքը, այն է՝ նրա հարազատ դպրոցի շրջակայքում կկանգնեցվի բաց գրքի տեսքով հուշակոթող:
Էջանանցու 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառմանը ներկայացվեց նրան նվիրված տեսաֆիլմ, հնչեցին մեծարանքի ու գնահատանքի խոսքեր, նրան ճանաչողները կիսվեցին իրենց հուշերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11