Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

01.11.2016

 Հոկտեմբերի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 107 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուներկու, աշխատանքի տեղավորման՝ քառասուներկու, տանիքի վերանորոգման՝ երկու, սեփական տան ջրագծի կարգավորման հարցերով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից հիսուներեքին տրվել է դրական լուծում, վեց դիմում մերժվել է, դիմումներից երեքի վերաբերյալ մարզպետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանմանը ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին երեսունութ դիմումները, իսկ չորսը պաշտոնական գրությամբ ներկայացվել են <<Զանգեզուրի ՊՄԿ>> ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ աշխատանքի ընդունելու առաջարկությամբ:
Վահե Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրվում են տանիքի վերանորոգման, սեփական տան ջրագծի կարգավորման վերաբերյալ դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11