Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ ԿԱՅԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

01.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում, մարզի ներմարզային երթուղիներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի և աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են մարզի ներմարզային երթուղիներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնելու հետ կապված հարցեր:
Մասնավորապես, անդրադարձ եղավ ուղետոմսերի սակագնային քաղաքականությանը, երթուղիների կանոնավոր սպասարկմանը և ոլորտում առկա խնդիրներին առնչվող հարցերի:
Մարզպետ Վահե Հակոբյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է հետամուտ լինել հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովմանը և սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11