Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԴԱՍԸՆԹԱՑ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ` ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
03.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացվեցին դասընթաց-քննարկումներ` ՀՀ մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները: Դասընթացը վարում էին ԵՄ փորձագետներ Ռոբերտ Գիրեյկոն և Ալեք Կարաևը:
Այն իրականացվում է <<Աջակցություն ՏԿՆ-ին ՏԶ գործողությունների պատրաստման գործում>> ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է մարզերի տարածքային զարգացման ռազմավարությունները (ՏԶՌ) մշակող աշխատանքային խմբերին ներկայացնել ՏԶՌ-ների մշակման գործընթացի տեխնիկական պահանջները, ՏԶՌ-ների մշակման համար անհրաժեշտ վերլուծական մեթոդները, իրավիճակի, ուժեղ և թույլ կողմերի հնարավորությունների և սպառնալիքների (SWOT) վերլուծությունը, ինչպես նաև տրամադրել պրակտիկ գիտելիքներ և հմտություններ այդ խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշենք, որ ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-28-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպած դասընթաց-քննարկումներին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խմբի ներկայացուցիչները: