Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ է ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

08.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզում գտնվող <<Գնահատման և թեստավորման կենտրոն>> ՊՈԱԿ-ի աշխատակազմի ներկայացուցիչներին` քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը մարզպետին տեղեկացրեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գնահատման և թեստավորման կենտրոնը Սյունիքի մարզի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում անցկացնելու է արտաքին ընթացիկ գնահատում հանրակրթական առարկաներից` ըստ սովորողների ընտրության, իսկ 8-րդ դասարաններում` ազգային ստուգատես` <<Անգլերեն>> առարկայից: Մարզպետ Վահե Հակոբյանը հետաքրքրվել է կազմակերպության կողմից մարզում իրականացվող աշխատանքներով և մաղթել արդյունավետ գործունեություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցներում ստուգատեսները պատշաճ մակարդակով անցկացնելու հետ կապված մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15