Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

09.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել սեմինար-քննարկում, որին մասնակցում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Սեմինարը, որին ներկա էին Աղետների և ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի, ինչպես նաև <<Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ>> (ԱՌՆԱՊ) հիմնադրամի ու <<Սեյվ դը չիլդրեն>> կազմակերպության ներկայացուցիչները, նպատակ ունի նպաստել տեղական ինքնակառավարման մակարդակում ղեկավարների ու մասնագետների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կարողությունների զարգացմանը և մարզի զարգացման պլաններում ներառական ԱՌՆ բաղադրիչի ներառմանը:
Մարզպետ Վահե Հակոբյանը ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ իր խոսքում նշեց, որ աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) մարզային թիմերը հանդիսանում են մարզային մակարդակում ԱՌՆ գործընթացների համակարգման և մշտադիտարկման հիմնական խորհրդատվական մարմինը և կարևորեց նման քննարկումներին մարզային թիմի անդամների մասնակցությունը: Մարզպետը նաև անդրադարձավ աղետների ռիսկերի նվազեցման գործընթացքում երեխաների շրջանում տարվող ուսուցողական և դաստիարակչական աշխատանքներին և նշեց, որ պետք է նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որը հնարավորություն կընձեռի արդյունավետ իրականացնել երեխաների իրավունքների պաշտպանությունը: Վահե Հակոբյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք անվտանգ են և օգտակար թե՛ երեխաների և թե՛ իրենց ընտանիքների ու համայնքի համար:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին <<Աղետների ռիսկի նվազեցման ներառական>> (ԱՌՆՆ) ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, ներկայացվեցին <<ԱՌՆ ներառական կրթության>>, <<Երեխաների պաշտպանության>>,<<Արտակարգ իրավիճակներում երեխաներին տրամադրվող առաջին հոգեբանական օգնության>>, <<ԱՌՆ երեխայակենտրոն մոտեցումների>>,<<Երեխաների (այդ թվում հատուկ կարիքներով) պաշտպանությունը աղետից առաջ>> թեմաներով զեկույցներ:
Աղետների և ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքները համակարգող մարզային հանձնաժողովի անդամները ներկայացրեցին անվտանգության ապահովման ընթացակարգերում առկա խնդիրները, նոր մոտեցումների ու մեթոբանության կիրառման անհրաժեշտությունը և հանդես եկան առաջարկություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11