Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 7 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
09.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ հանրային քննարկում Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման և դպրոցի նախագծի վերաբերյալ: Այն իրկանացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը <<Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի>> շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների, Կապանի քաղաքապետարանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի մանկավարժական կազմը և ծնողական խորհուրդը:
Հանդիպմանը շահագրգիռ կողմերին ներկայացվեց դպրոցի նախագիծը, բնապահպանական կառավարման պլանը, սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը: Ծրագրի պատասխանատուներն արձանագրեցին քննարկման ընթացքում հնչած դիտողություններն ու առաջարկությունները` հետագայում նախագծի մեջ ընդգրկելու համար: