Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
09.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզի զարգացման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ձևավորված հիմնական աշխատանքային և ոլորտային խմբերը:
Վաչե Գրիգորյանը ներկայացրել է մարզի տարածաշրջանային զարգացման ռազմավարական ծրագրի կազմման ժամանակացույցը և հետաքրքրվել ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքով: Վ. Գրիգորյանը նշել է, որ մարզի զարգացման ռազմավարությունն ու ծրագրերը բխում են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների բովանդակությունից և պետք է ապահովել դրանց լիարժեք իրագործումն ու սահմանված ժամկետում կատարումը: Վաչե Գրիգորյանը կարևորել է համայնքների զարգացման հարցում իրատեսական ծրագրեր ներկայացնելը և տվել մեթոդական որոշակի ցուցումներ: