Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

16.11.2016

Նոյեմբերի 16-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացված քննարկմանը ՀՀ տարածքաին կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը ներկայացրեց <<Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի>> մշակման և կառավարման նոր մեթոդաբանությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Կապանի, Մեղրու, Քաջարանի տարածաշրջանների համայնքապետարանների աշխատակիցներն ու համայնքների ղեկավարները:
Քննարկման ընթացքում փոխնախարարը ներկաներին մանրամասն ներկայացրեց նոր մեթոդաբանության բոլոր բաժիններն ու դրանց առանձնահատկությունները, որից հետո մասնակիցները բանախոսին ուղղեցին իրենց հուզող հարցերը:
Նախկինում ևս բոլոր համայքներն ունեցել են իրենց զարգացման ծրագրերը, որոնք եղել են քառամյա, ավելի վաղ՝ եռամյա, իսկ վերջին Սահմանադրական փոփոխություններից հետո արդեն կազմվում են հնգամյա ծրագրեր, և այժմ մշակվել է դրանց համար նոր կառուցվածք ու այն կազմելու նոր մեթոդաբանություն, որն իր մեջ կունենա նոր բաղադրիչներ, կլինի առավել կոնկրետ՝ ֆինանսավորման աղբյուրները և չափերը նշելիս, բացի դրանից, նախատեսվում է նաև առաջարկված ծրագրերի մոնիթորինգ, ակնկալվող արդյունքների հստակ ցուցանիշներ և դրանց չափելիություն:
Փոխնախարարը հավաստիացրեց, որ համայնքների կողմից ներկայացված առավել մրցունակ և իրատեսական ծրագրերը, որոնք կունենան կոնկրետ սոցիալական ազդեցություններ և կնպաստեն համայնքի զարգացմանը, կֆինանսավորվեն կառավարության կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11