Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

17.11.2016

Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Առաջադեմ, ակտիվ և հետաքրքրասեր ուսանողությունը մեր երկրի ապագայի երաշխիքն է: Շուտով կգա այն օրը, երբ դուք՝ երիտասարդ մասնագետներ, քաղաքական գործիչներ, ձեռներեցներ, կսկսեք ձեր աշխատանքային գործունեությունը՝ իրականացնելով ձեր երազանքները, շենացնելով և զարգացնելով մեր երկիրը:Վաղը դուք կզբաղեցնեք ձեր ուսուցիչների տեղը՝ փոխանցելով ձեր երեխաներին գիտելիքներ և Հայրենիքի հանդեպ ձեր սերը: Դուք կնվաճեք նոր ստեղծագործական բարձունքներ՝ առաջ տանելով նաև հայ մշակույթը, գիտությունը, արվեստը: Չափազանց կարևոր է անել ամեն ինչ, որպեսզի դուք կյանք մտնեք արդիական գիտելիքներով, առաջադեմ և նորարար գաղափարներով ու հմտություններով: Այսօր ես ցանկանում եմ հայտարարել մոտ ապագայում ստեղծվելիք <<Սյունիքի զարգացման հիմնադրամի>> անդրանիկ ծրագրերից մեկի մասին: Այն է՝ Սյունիքի լավագույն ուսանողներին հնարավորություն տալ իրենց ուսումը շարունակելու աշխարհի լավագույն բուհերում: Պայմանը միայն մեկն է՝ բուհն ավարտելուց հետո վերադառնալ Սյունիք ու կիրառել ստացած գիտելիքները հօգուտ սյունեցիների, աշխատել այստեղ՝ հայրենիքում, որը լուսավոր երիտասարդության գաղափարների և գիտելիքների մեծ կարիք ունի:
Սիրելի՛ ուսանողներ, յուրաքանչուր անձ և յուրաքանչյուր հասարակություն ստեղծում է իր ապագան սեփական ձեռքերով: Մենք հույս ունենք, որ դուք՝ ձեր ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ, կստեղծեք ուժեղ և ծաղկուն ապագա սյունեցիների գալիք սերունդների համար: Կրկին շնորհավորում եմ ձեզ:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11