Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

17.11.2016

  ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 16-ին Կապանի մշակույթի կենտոնում մասնակցել է Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Ներկա էին մարզի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներ, դասախոսներ, պաշտոնյաներ: Օրվա առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել հաջողություներ ու ձեռքբերումներ:
<<Սարերի ետևում չէ այն օրը, երբ դուք, արդեն լինելով մասնագետներ, իրական մեծ կյանք կմտնեք: Ուզում եմ շեշտը դնել <<մասնագետ>> բառի վրա, համոզված եմ` բոլորդ գիտեք` մասնագիտական կադրերի հետ կապված հանրապետությունում ինչքան բարդ խնդիր կա: Ես կոչ եմ անում ձեզ՝ ձգտել որակյալ գիտելիքներ ձեռք բերել: Այն մասնագիտությունները, որոնք դուք ձեռք եք բերելու, չափազանց կարևոր են երկրի ապագայի համար>>,- ընգծել է Վահե Հակոբյանը:
Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը 2017 թվականից աջակցելու է բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստելու են, որ մայրաքաղաք ու արտերկիր մեկնած ուսանողները վերադառնան մարզ ու իրենց գիտելիքները կիրառեն այստեղ: Այս համատեքստում կիրականացվեն տարբեր ծրագրեր: Նախատեսվում է լավագույն ուսանողների համար սահմանել կրթաթոշակ և արտերկրի ցանկացած բուհում ուսումը շարունակելու հնարավորություն ընձեռել: Վահե Հակոբյանը հավելեց, որ կվերակազմավորվի մարզպետին կից երիտասարդական խորհուրդը, որում կընդգրկվեն մարզի` յուաքանչյուր բուհից հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանողներ և երիտասարդ դասախոսներ:
Մարզպետը ուսանողներին համախմբվածության կոչ արեց, որպեսզի համատեղ ուժերով կարողանան կառուցել բոլորի երազած երկիրը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից բարձր առաջադիմություն ցուցաբերած, հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող սյունեցի մի շարք ուսանողներ արժանացան դրամական պարգևների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00