Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ- ՏՐԱՆՇ 4` ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
21.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 18-ին անկացված հանրային քննարկման թեման <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք- Տրանշ 4` Սիսիան-Քաջարան հատվածի>> նախագիծն էր, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, քաղաքային և գյուղական համայնքների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Քննակման ընթացքում անդրադարձ է կատարվել <<Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք-Տրանշ 4՝ Սիսիան-Քաջարան հատվածի>> նախագծի, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի հետ կապված հարցերի:
Ըստ ներկայացված նախագծի՝ ճանապարհը սկսվելու է Սիսիանի 2-րդ մուտքից և ավարտվելու՝ Լեռնաձորի համայնքին չհասած: Արդյունքում՝ ներկայիս ճանապարհից կկրճատվի մոտ 60 կիլոմետր: Կառուցման համար նախատեսվող գումարը կազմում է մոտ 800 միլիոն դոլար: Հանրային քննարկմանը ծրագրի պատասխանատուները պատասխանեցին նաև մասնակիցների հարցերին: