Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ

24.11.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նոյեմբերի 23-ին ճանաչողական այցով Մեղրի համայնքում էր:
Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետն այցելել է << Մեղրիի տարածաշրջանային բժկական կենտրոն>> ՓԲԸ:
Վահե Հակոբյանն առողջապահության ոլորտի պատասխանատուների և բուժհաստատության ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել նորակառույց շենքի պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ: Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվեցին բժշկական կենտրոնի ջեռուցման, նեղ մասնագիտական կադրերով հագեցվածության, նոր և արդիականացված պայմաններով դիահերձարանի կառուցման հետ կապված հարցեր:
Մարզպետ Վահե Հակոբյանը Մեղրիի համայնքապետարանում հանդիպում է ունեցել աշխատակազմի հետ և պաշտոնապես ներկայացրել Մեղրի համայնքի նորընտիր ղեկավար Մխիթար Զաքարյանին: Համայնքապետը ներկայացրեց Մեղրի խոշորացված համայնքի հնգամյա զարգացման պլանի հիմնական ուղղությունները, նշելով, որ յուրաքանչյուր գործողություն իրականացվելու է՝ հաշվի առնելով հանրության կարծիքը:
Վահե Հակոբյանը խոսել է Սյունիքի մարզի խնդիրների, ծրագրերի, առկա ռեսուրների և դրանց նպատակային օգտագործման, <<Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի>> ստեղծման մասին, պատասխանել ներկաների հարցերին:
Մարզի ղեկավարը այնուհետև եղել է Մեղրիի մանկապարտեզում: Հաստատությունը, որն ունի 288 սան, գտնվում է անմխիթար վիճակում՝ հիմնանորոգման ենթակա է, չունի կենտրոնական ջեռուցման համակարգ և ուսումնադաստիարակչական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար բավարար պայմաններ: Մանկապարտեզի կարիքները հաշվի կառնվեն մարզի առաջիկա սոցիալական ծրագրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50