Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՍՅՈՒՆԻՔ

28.11.2016

 Նոյեմբերի 28-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Նախարարի այցը մեկնարկեց ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մարզպետի անունից ողջունելով նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, ներկայացրել է մարզում ֆիզիկական կուլտուրայի ոլորտում առկա իրավիճակը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց դպրոցների մարզադահլիճների շենքային պայմանների բարելավմանն ու մարզագույքի տրամադրմանը: Վարդան Դանթյանը նաև նշեց, որ մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ վերակազմավորվում է մարզպետին կից երիտասարդական խորհուրդը, որը խթան կդառնա երիտասարդության խնդիրների բարձրացմանն ու հրատապ լուծում տալուն:
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրել է մարզերում զանգվածային սպորտի և առողջ ապրելակերպի, ֆիզիկական կուլտուրայի զարգացման ուղղությամբ իրականացվող նախարարության ծրագրերը: Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարարը եղավ նաև Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում, Կապանի և Քաջարանի հանրակրթական դպրոցներում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի այցը եզրափակվեց մարզի սպորտի ոլորտի պատասխանատուների, մարզադպրոցների տնօրենների, մարզիչ-մանկավարժների, ավագ և հիմնական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50