Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԱՍՄՈՒՆՔԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

29.11.2016

 Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում նոյեմբերի 24-ին կայացավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 9-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին ՀՀ Սյունիքի մարզի տարբեր համայնքներից ընտրված և լավագույն ճանաչված 6 դպրոցահասակ ասմունքողներ: Այս տարվա մրցույթ-փառատոնի ծրագրում ընդգրկված էր բանաստեղծներ Գևորգ Էմինի և Վահագն Դավթյանի ստեղծագործությունները: Փառոտոնի եզրափակիչ փուլում Սյունիքը ներկայացնող դպրոցակններից 3-ը իրավունք ստացան մասնակցելու մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Փառատոնի գալա համերգի ավարտին մրցանակակիրներին հանձնվեցին շնորհակալագրեր ու նվերներ: Պարգևատրվեց նաև Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Ինա Գալստյանը, ով արժանացել է  <<Ամենափոքր մասնակից>> մրցանակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50