Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՄԱՐՎԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՐՏՔԸ

29.11.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համայնքապետարանների ներկայացուցիչների հետ քննարկել է պետական աջակցության ծրագրով մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուների վճարման դիմաց կուտակված պարտքերի հետ կապված հարցեր: Քննարկմանը որոշում է կայացվել աջակցել գյուղական համայնքներին և մինչև 2016 թվականի վերջը մարել 2012 թվականի պարտքը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ շուկայականից էժան գներով Սյունիքի մարզին հատկացվել է 780 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 124 միլիոն 800 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Տրամադրված սերմացուի դիմաց վճարումների հետագա հավաքագրումը դժվարացրել են անբարենպաստ եղանակային պայամանները, ինչի պատճառով մարզի 21 համայնքներ դեռևս պարտք են պետությանը:
Մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով 2013 թվականին աշնանացան ցորենի սերմացուների վճարման դիմաց կուտակված պարտքին, նշել Է, որ մարզպետարանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այն մարվի 2017 թվականի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50