Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑ է ԿԱՑՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
05.12.2016

Նոյեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում անց է կացվել քաղաքացիների հերթական ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 62 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունչորս, աշխատանքի տեղավորման՝ քսանվեց, գրավ դրված անշարժ գույքի հարցի և համայնքի խմելու ջրի կարգավորման մասին՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանյոթին տրվել է դրական լուծում, երեքը գտնվում է ուսումնասիրման փուլում, չորս դիմում մերժվել է: Աշխատանքի տեղավորման մասին մեկ քաղաքացու դիմումի ընթացք է տրվել, քսանհինգ դիմումներ վերցվել են հաշվառման:
Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրման ընթացքի մեջ են գրավ դրված անշարժ գույքի հարցի և համայնքի խմելու ջրի կարգավորման մասին դիմումները: