Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑ է ԿԱՑՎԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

05.12.2016

 Նոյեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում անց է կացվել քաղաքացիների հերթական ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել  է 62 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունչորս, աշխատանքի տեղավորման՝ քսանվեց, գրավ դրված անշարժ գույքի հարցի և համայնքի խմելու ջրի կարգավորման մասին՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանյոթին տրվել է դրական լուծում, երեքը գտնվում է ուսումնասիրման փուլում, չորս դիմում մերժվել է: Աշխատանքի տեղավորման մասին մեկ քաղաքացու դիմումի ընթացք է տրվել, քսանհինգ դիմումներ վերցվել են հաշվառման:
Մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրման ընթացքի մեջ են գրավ դրված անշարժ գույքի հարցի և համայնքի խմելու ջրի կարգավորման մասին դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11