Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
07.12.2016

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դեկտեմբերի 6-ին այցելել է Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, ուր ներկա է գտնվել Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Տոնական միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաները երաշժտական և այլ կատարումներով հյուրերին ներկայացրեցին իրենց կարողություններն ու հմտությունները:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ բարձր գնահատելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող մանկավարժների աշխատանքը:
Միջոցառումից հետո մարզպետ Վահե Հակոբյանը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի և Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է կրթահամալիրում, ծանոթացել շենքային պայմաններին և առկա խնդիրներին: