Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

12.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ մարզպետարանում անցկացվեց իրազեկման հանդիպում-քննարկում՝ Սյունիքի տարածաշրջանի մաքսատան ղեկավարների և մարզի արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն է համատեղ քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու իրազեկել կառավարության ծրագրով նախատեսված փոփոխությունները:
Սյունիքի տարածաշրջանի մաքսատան պետ Աշոտ Մինասյանը պատասխանել է տնտեսվարողների բարձրացրած հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում են մաքսային ձևակերպումների գործընթացում առկա խնդիրներին, և նշել, որ ՊԵԿ-ը մշակել է նոր մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Աշոտ Մինասյանն անդրադարձավ նաև առաջիկայում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում նշել է, որ նման ձևաչափով հանդիպում-քննարկումները շարունակական են լինելու, և համատեղ փորձելու են ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53