Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

20.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանն անց է կացրել խորհրդակցություն` Սյունիքի մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչների և արտակարգ իրավիճակներում մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերի մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվեցին ծառայությունների կողմից քաղպաշտպանության պլանների վերամշակման և մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման աշխատանքներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը Վաչե Գրիգորյանը խոսել է արտակարգ իրավիճակներում քաղպաշտպանության համակարգի կարևորության մասին, և նշել, որ առկա թերություններն ու բացթողումներն անհրաժեշտ է վերացնել մինչև սահմանված ժամանակահատվածը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28