Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

22.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը տարածքային զինվորական կոմիսարների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են զորահավաքային զորավարժանքների, զորակոչային հանձնաժողովների, ձմեռային զորակոչի հետ կապված հարցեր:
Հանդիպմանն անդրադարձ եղավ ամառային զորակոչի արդյունքներին. նշվեց, որ մարզն ամբողջովին կատարել է պետական առաջադրանքը, թերացումներ չեն եղել: Զինվորական կոմիսարները մարզպետին ներկայացրեցին ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների ընթացքի ու առկա խնդիրների մասին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը զորակոչի պատասխանատուներին հորդորել է հատկապես ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների բժշկական հետազոտության աշխատանքների կազմակերպման գործընթացը, հետևողական լինել ձմեռային զորակոչը լիարժեք և պատշաճ մակարդակով կազմակերպելուն:
Զորահավաքային զորավարժանքների կազմակերպման ու կառավարման նպատակով հանձնարարականներ են տրվել մարզի զորահավաքային մարմնի ծառայությունների պետերին, տեղական ինքնակառավարման մարմինների և հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին։ Զինկոմները մարզպետին ներկայացրել են նաև հրատապ լուծում պահանջող այլ խնդիրներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53