Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

23.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր այցելել էր Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և ամանորյա նվերներ հանձնել դպրոցի երեխաներին: Միջոցառմանը ներկա էին նաև <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> բարեգործական հիմնադրամի տնօրեն Զարուհի Տոնապետյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ: Սաները հյուրերին դիմավորել են թատերական ներկայացումներով և տոնական համերգով:
Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է կրթահամալիրի սաներին ու կոլեկտիվին գալիք տոների կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել:
Նշենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ամանորյա նվերներ կստանան նաև մարզի ուսումնական հաստատությունների առաջին դասարանցիները, <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ի և <<Հույսի և հավատի օջախ>> բարեգործական ՀԿ-ի երեխաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13