Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱՅԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

23.12.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Վրաստանում կայացած <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությունում>> մրցանակային տեղեր զբացեցրած Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> սաներին ու մարզիչին:
Մարզի ղեկավարը շնորհավորել է ներկաներին՝ առաջնությունից հաղթանակներով վերադառնալու կապակցությամբ, շնորհակալություն երկրի պատիվը բարձր պահելու համար ու մաղթել նոր հաղթանակներ:
Հանդիպմանը Վահե Հակոբյանը զրուցել է մարզիկների հետ, հետաքրքրվել ակումբի խնդիրներով ու աջակցության պատրաստակամություն հայտնել:
Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դետկեմբերի 16-18-ը կայացած <<Եվրասիայի ակումբների գավաթի առաջնությունում>> Սյունիքի մարզի <<Սիրողական և պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի մարտական ակումբի>> 5 սաներ իրենց քաշային կարգերում արժանացել են 3 ոսկե և 2 արծաթե մեդալների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28