Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀՐԴԵՀԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԸ

28.12.2016

 Դեկտեմբերի 28-ին Մեղրի համայնքում վերաբացվեց <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի ուժերով վերակառուցված 2015 թվականի հունիսի 13-ին հրդեհված Մեղրու Անդրանիկի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքն ու թիվ 9 առանձնատունը: Շենքի վերաբացման արարողությանը մասնակցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Ներկա էին <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը և այլք:
Վահե Հակոբյանը շնորհավորել է բնակիչներին շենքի վերակառուցման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կոմբինատի տնօրինությանը, ինչպես նաև շինարարներին՝ արագ ու արդյունավետ աշխատանքի համար: Մարզի ղեկավարն այցելեց մի քանի բնակարան, ծանոթացավ շենքային պայմաններին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրի համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով 16 ընտանիք անօթևան էր մնացել: Շենքի ու առանձնատան վերակառուցման ֆինանսավորումը իրականացրել է <<Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28