Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

28.12.2016

Դեկտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 70 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսուն, աշխատանքի տեղավորման՝ երեսունյոթ, ապօրինի շինարարության, բնակարանի վերանորոգման և շենքի վերելակի կարգավորման մասին՝ մեկական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսանմեկին տրվել է դրական լուծում, իննը գտնվում է ուսումնասիրման փուլում: Աշխատանքի տեղավորման մասին երեսունյոթ դիմումները վերցվել են հաշվառման:
Մարզպետ Վ. Հակոբյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրման ընթացքի մեջ են ապօրինի շինարարության, բնակարանի վերանորոգման և շենքի վերելակի կարգավորման մասին դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24