Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԻՍՈՒՄ ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

12.01.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին օրերս Գորիսում հացի գնի բարձրացման հետ կապված հարցեր: Գործարարները գնի բարձրացումը պատճառաբանեցին Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ալյուրի արժեքի թանկացմամբ:
Մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, համաձայն որի ալյուրի գնի չնչին բարձրացումը չպետք է հանգեցներ հացի գնի նման թանկացմանը և առաջարկեց վերանայել գնային քաղաքականությունը:
Հանդիպումից հետո գործարարներն արեցին համապատասխան եզրահանգումներ, ինչի արդյունքում օրվա երկրորդ կեսին հացի գինը Գորիսում վերադարձավ նախկին արժեքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28