Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
13.01.2017

Հունվարի 12-ին Սյունիքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Մարզկենտրոնում և տարածաշրջաններում կազմակերպվել են բազմաբովանդակ միջոցառումներ, որին ներկա են եղել ՀՀ Սյունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորեց զորակոչիկներին՝ նրանց մաղթելով բարի ծառայություն:
Զորակոչն ավարտվել է փոքրիկ համերգով, որից հետո նորակոչիկներն ուղևորվել են ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան: