Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՈՐԻՍ ԵՎ ՍԻՍԻԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ
17.01.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Երվանդ Մխիթարյանի ու կազմակերպության աշխատակիցների հետ: Հանդիպմանը մարզպետին ներկայացվեց բարեգործական կազմակերպության՝ Սիսիան և Գորիս քաղաքներում ցերեկային կենտրոններ ստեղծելու ծրագիրը: Մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում կարևորեց նման կենտրոնների ստեղծումը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ծրագրի իրականացման հետ կապված մի շարք այլ հարցեր:
Սյունիքի մարզում <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական հասարակական կազմակերպության ցերեկային կենտրոն գործում է Կապան քաղաքում, որը սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ ու հաշմանդամ ծերերին մատուցում է բազմապիսի ծառայություններ: