Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
17.01.2017

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունեց <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախագահ Սուսաննա Թադևոսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Անի Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանն ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցաիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզի հանրակրթական դպրոցներում համընդհանուր ներառական կրթության ծրագրի իրականացման ընթացքին, առկա խնդիրներին ու անելիքներին վերաբերող հարցեր: Նշվեց, որ մարզում շուտով լուծում կստանա ուսուցչի օգնականի հաստիքների խնդիրը, ինչը կնպաստի հանրակրթական դպրոցներում համընդհանուր ներառական կրթության գործընթացի լիարժեք իրականացմանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ Սյունիքի մարզի հանրկրթական դպրոցները 2016-2017 ուսումնական տարվանից անցում են կատարել համընդհանուր ներառական կրթության: