Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ

18.01.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, ով մինչ այդ հանդիսանում էր <<Կապանի պետական բժշկական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրենը: Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռ.Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:
Ելույթ ունեցավ նաև Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն  Սմբատ Օրբելյանը: Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02