Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿԱՊԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
19.01.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգողներ Արտակ Շաքարյանին ու Հայկ Խեմչյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ի վերակազմավորման գործընթացին առնչվող հարցեր: Մարզպետին ներկայացվեց այն ծառայությունների ցանկը, որոնք վերակազմավորումից հետո իրականացնելու է կենտրոնը, նաև նշվեց, որ գնահատվելու են հաստատությունում հաշվառված 45 երեխաների և նրանց ընտանիքների կարիքները՝ աջակցություն տրամադրելու համար:
Քննարկվեցին նաև Սիսիան և Գորիս քաղաքներում երեխայի խնամքի և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու հետ կապված հարցեր:
ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի համապատասխան որոշման համաձայն նախատեսվում է 2017 թվականի ընթացքում երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները վերակազմակերպել երեխայի և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոնների, ուր հաճախելու են ոչ միայն անապահով ընտանիքների, այլ նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ: