Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

25.01.2017

 Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության տարեկան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ.Հակոբյանը: Ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական ծառայության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Բ.Զաքարյանը հաշվետվություն ներկայացրեց մարզի փրկարար ծառայության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու տարում Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է 638 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 30, մարմնական վնասվածքներ ստացել 142 մարդ, օգնություն է ցուցաբերվել 3440 քաղաքացու: 2016 թվականին արտակարգ իրավիճակների դեպքերը մարզի տարածքում նվազել են 119-ով, զոհերի թիվը պակասել է 6-ով, վիրավորների թիվը` 7-ով: Նշված դեպքերից` 528-ը տեխնածին են: Հրդեհների թիվը մարզում պակասել է 124-ով: Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում գրանցվել է տարերային ԱԻ 85 դեպք: Տարվա ընթացքում բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անց են կացվել օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ, շտաբային ուսումնավարժություններ:
Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացրեցին նաև ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայությունների ղեկավարները:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Սարգսյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին ծառայության համար և նշեց, որ մարզային փրկարարական վարչության ու մարզպետարանի միջև առկա սերտ համագործակցության արդյունքում տարվա ընթացքում շատ խնդիրներ են լուծում ստացել:
Նիստի ավարտին մարզի քաղաքային համայնքների ղեկավարները ՀՀ Սյունիքի մարզի փրկարար ծառայության մի խումբ աշխատակիցների հանձնել են շնորհակալագրեր ու հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56