Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

28.01.2017

Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Սյունիքի մարզկենտրոնում անցկացվեցին տոնական միջոցառումներ: Միջոցառման մեկնարկը տրվեց Կապանի N զորամասից, որտեղ կայացավ հանդիսավոր տողան, որից հետո Գ. Նժդեհի անվան հրապարակում տեղի ունեցավ զինվորական միտինգ: Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին դրվեցին ծաղիկներ: Այնուհետև հայոց բանակի օրվան նվիրված Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց հանդիսավոր նիստ, ուր մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Սարգսյանը: Հանդիսավոր նիստին հաջորդեց տոնական համերգ:
Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև մարզի մյուս քաղաքային համայնքներում:
Նշենք, որ Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մարզպետ Վահե Հակոբյանի կողմից նվերներ ստացան պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53