Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
28.01.2017

Հունվարի 28-ին Սյունիքի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը: Զինակոչիկների տեղափոխումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան իրականացվել է կազմակերպված ձևով: Զինակոչիկների հայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատների բակերում տեղի են ունեցել բարեմաղթանքի միջոցառումներ, որին մասնակցել և ելույթ են ունեցել մարզպետարանի ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, մշակույթի գործիչներ: Միտինգներն ավարտվել են փոքրիկ համերգներով: Ժամկետային ծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում առավել աչքի ընկած պահեստազորում գտնվող զինծառայողները տարածքային զինկոմիսարների կողմից արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի: ՀՀ Սյունիքի մարզի տարածքային զինկոմիսարիատները կատարել են պետական առաջադրանքը և ապահովել պլանով նախատեսված համապատասխան թվաքանակով զինակոչիկների համալրումը ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հավաքակայան: