Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ

30.01.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Թունյանին: Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է նորանշանակ տնօրենին՝ համոզմունք հայտնելով, որ նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները կծառայեն առողջապահական ոլորտի զարգացմանը:
Գագիկ Թունյանը իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին վստահության համար և հավաստիացրեց, որ կանի ամեն ինչ՝ լուծելու իր առջև դրված խնդիրները:
Տեղեկացնենք, որ <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սաշիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է անձնական դիմումի համաձայն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 09:33:11