Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄԵՆԱՄՍՅԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ(տեսանյութ)

01.02.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված սյունեցի 13 հերոսների հարազատներին: Մարզի ղեկավարը հերոսների հարազատներին հանձնեց բանկային քարտեր՝ նշելով, որ վերջիններս <<Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի>> կողմից ամեն ամիս կստանան 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն:
<<Ես ուզում եմ շեշտել <<աջակցություն>> բառը։ Սա նպաստ չէ, քանի որ նպաստ բառը հարիր չէ հերոսներին։ Սա նվազագույնն է, ինչ մենք կարող ենք և պարտավոր ենք անել ձեր զոհաբերության դիմաց։ Հավաստիացնում եմ, որ ձեր զավակների՝ մեր հերոսների սխրանքը երբեք չի մոռացվի>>,- իր խոսքում ընդգծել է Վահե Հակոբյանը։
Մարզի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ սյունեցի հերոսների մասին պատրաստվում է  վավերագրական ֆիլմ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30