Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

03.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը <<Սիսիանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նորանշանակ տնօրեն Անուշ Ներսիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Մարզի ղեկավարը, կարևորելով այն աշխատանքը, որը իրականացվում է առողջապահության ոլորտում, հույս հայտնեց, որ նորանշանակ տնօրենը բարեխղճորեն կկատարի իր առջև դրված պարտականությունները:
Բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար, ու վստահեցրել, որ բուժանձնակազմի հետ միասին մեծ պատասխանատվությամբ կմոտենան իրենց առաքելության իրականացմանը:
Նշենք, որ 2017թ. հունվարի 31-ին <<Սիսիանի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել Անուշ Ներսիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33