Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԵՏ
10.02.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի, Քաջարանի ու Վահանավանքի հոգևոր հովիվներին և քննարկել հոգևոր ծառայություններին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մարզի ղեկավարը նախ շնորհավորել է Վահանավանքի վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանին՝ հույս հայտնելով, որ Վահանավանքում հոգևորականի ներկայությունը կնպաստի մշտական այցելուների քանակի ավելացմանը: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Վահանավանքին վերաբերող կազմակերպչական մի շարք հարցերի, մասնավորապես, այն ՀՀ մշակույթի նախարարության կազմից հանելու և Սյունյաց թեմի առաջնորդարանին հանձնելու հետ կապված խնդրին: Նշվեց, որ հարցի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է ՀՀ Կառավարությանը:
Մարզի ղեկավարը խնդրի լուծման համար պատրաստակամություն հայտնեց աջակցելու: