Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎՆԵՐԻ ՀԵՏ

10.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ընդունել է Կապանի, Քաջարանի ու Վահանավանքի հոգևոր հովիվներին և քննարկել հոգևոր ծառայություններին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մարզի ղեկավարը նախ շնորհավորել է Վահանավանքի վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանին՝ հույս հայտնելով, որ Վահանավանքում հոգևորականի ներկայությունը կնպաստի մշտական այցելուների քանակի ավելացմանը: Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև Վահանավանքին վերաբերող կազմակերպչական մի շարք հարցերի, մասնավորապես,  այն ՀՀ մշակույթի նախարարության կազմից հանելու և Սյունյաց թեմի առաջնորդարանին հանձնելու հետ կապված խնդրին: Նշվեց, որ հարցի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմել է ՀՀ Կառավարությանը:
Մարզի ղեկավարը խնդրի լուծման համար պատրաստակամություն հայտնեց աջակցելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33