Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԱՆԳԵԼԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
10.02.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հյուրընկալել է <<Կապանի թիվ 3 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի ջութակի բաժնի աշակերտուհի Անգելինա Հովհաննիսյանին: Մարզի ղեկավարը զրուցել է աղջկա հետ, հետաքրքրվել նրա երաժշտական գործունեությամբ, հետագա անելիքներով: Վահե Հակոբյանը, իր խոսքում ընդգծել է, որ մարզպետարանը պատրաստ է աջակցելու տաղանդաշատ ու շնորհալի սյունեցի երեխաներին՝ իրենց ընտրած ասպարեզում հաջողությունների հասնելու համար: Հանդիպման ավարտին մարզպետը ջութակահարուհուն նվիրեց երաժշտական գործիք` մաղթելով նրան մեծ բեմեր ու ձեռքբերումներ: