Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ԲԱՂԱԲԵՐԴԻ ԹԻՎ 6 ՇԵՆՔԻ ՎԵՐԵԼԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ

13.02.2017

Կապանի Բաղաբերդի թիվ 6 բազմաբնակարան շենքի վերելակը 20 տարվա ընդմիջումից հետո շահագործման է հանձնվել: Փետրվարի 10-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանն այցելել են Բաղաբերդի թիվ 6 շենք՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Ռ.Սարգսյանը մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է շենքի բնակիչներին, ու նշել, որ մարզպետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է մարզկենտրոնում գործող և չգործող վերելակների տեխնիկական վիճակը՝ դրանց համապատասխան ընթացք տալու համար:
Բազմաբնակարան շենքի վերելակը վերանորոգվել է <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վերանորոգումը իրականացրել է <<Վերելակ>> արտադրական կոպերատիվը:
Նշենք, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ հերթական՝ Բաղաբերդի թիվ 9 շենքի վերելակը շահագործման է հանձնվելու այս շաբաթվա վերջին, ևս 13 վերելակ ուսումնասիրման փուլում է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02