Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՈՐԻՍԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԲԱՑՄԱՆԸ

16.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ըմբշամարտի հիմնանորոգված մազադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, մարզիկներ, հյուրեր:
Վահե Հակոբյանն իր խոսքում կարևորել է ֆիզիկական դաստիարակության դերն ու նշանակությունը, շնորհավորել մարզիչներին ու մարզիկներին՝ նորոգված մարզադահլիճ ունենալու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ մարզադպրոցի սաները կկրկնապատկեն իրենց մարզական հաջողությունները: Մարզի ղեկավարը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, կատարված աշխատանքներին:
Նորոգված մարզադահլիճում ըմբշամարտիկները հյուրերի ներկայությամբ կատարեցին իրենց առաջին մարզումները:
Գորիսի ըմբշամարտի մարզադահլիճը նորոգվել է գործարար Առուշ Առուշանյանի և <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲԸ-ի համատեղ ջանքերով: Նորոգվել է մարզադահլիճի տանիքը, փոխվել են լուսամուտները, դռները, հիմնանորոգվել հանդերձարանները, սանհանգույցներն ու լոգարանը, տեղադրվել միջազգային չափանիշներին համապատասխան մարզագորգ, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:34:59