Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵԾԱՆԻՎՆԵՐ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՝ ԿԱՊԱՆԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ (տեսանյութ)

17.02.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ի սաները ստացան հեծանիվներ, իսկ հաստատությունը՝ համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի միջոցներով։ Մարզի ղեկավարը հաստատություն կատարած այցի ժամանակ նվերներն անձամբ հանձնեց երեխաներին: Վահե Հակոբյանը զրուցել է սաների հետ, ծանոթացել նրանց խնամքի և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել հաստատությունում առկա խնդիրներով: Վահե Հակոբյանը իր խոսքում նշել է, որ երեխաների՝ հատկապես խոցելի խմբում հայտնվածների խնդիրները մշտապես մարզպետարանի ուշադրության կենտրոնում են և նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական կլինեն:
<<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ է այցելում 45 երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24