Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ (տեսանյութ)

20.02.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպել է սյունեցի 152 երիտասարդների հետ, ովքեր ցանկություն են հայտնել համալրելու Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:
Վահե Հակոբյանն ողջունեց երիտասարդների՝ կուսակցությանն անդամագրելու քայլը, նշելով, որ վերջիններս նոր շունչ են տալու կուսակցության թե մոտեցումների և թե այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր դրված են ՀՀԿ-ի առջև: Հանդիպմանը մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանել է երիտասարդներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին մարզի զարգացմանը, երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը:
Վահե Հակոբյանը նշել է, որ սյունեցի երիտասարդների լիարժեք կրթության համար իրականցվում է մի շարք ծրագրեր, մասնավորապես, ֆինանսական աջակցություն կստանան արտասահմանում իրենց ուսումը շարունակել ցանկացող ուսանողները, իսկ հայաստանյան բուհերում սովորող բարձր առաջադիմություն ունեցող սյունեցի ուսանողներին կտրվի կրթաթոշակ: Նշվեց, որ առաջիկայում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղին կից կստեղծվի Տեղեկատվական տեխնոլոգիաների, իսկ Գորիսում՝ Թումո կենտրոն: Անդրադառնալով երիտասարդներին աշխատանքով ապահովելու խնդրին՝ մարզպետը տեղեկացրել է, որ ԶՊՄԿ-ի հետ ձեռք բերված պայամանավորվածության համաձայն ամռանը 20 երիտասարդ ընկերությունում կանցնեն վճարովի պրակտիկայի:
Ամփոփելով իր խոսքը՝ Վահե Հակոբյանը երիտասարդներին կոչ է արել լինել առավել ակտիվ, մասնակցել երիտասարդական նախաձեռնություններին և իրենց գիտելիքներով նպաստել Սյունիքի զարգացմանը: Երիտասարդները հարցեր ուղղեցին նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանին:
Հանդիպման հանդիսավոր մասից բացի, Ծաղկաձորում մարզպետ Վահե Հակոբյանը ճաշեց երիտասարդների հետ, մասնակցեց նրանց կողմից կազմակերպված ժամանցային խաղերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36