Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

21.02.2017

 Մարզկենտրոնում կայացավ ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների, ռազմավարական նպատակների և գերակայությունների ընդլայնված քննարկում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և այլոց մասնակցությամբ:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ողջույնի իր խոսքում նշել է, որ փաստաթուղթն արդեն իսկ անցել է քննարկման մի քանի փուլերով, բավականին լրամշակվել ու ներկայումս իրականացվում են վերջնական քննարկումները:
Հանդիպմանը ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը ներկայացրեց ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները և սպառնալիքները, ռազմավարական նպատակներն ու գերակայությունները:
Ծրագրի կազման աշխատանքները համակարգվել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից: Այդ գործում իր զգալի ներդրումն են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ԵՄ փորձագետները, որի ներկայացուցիչը՝ փորձագետ Ներսես Կյուրեղյանը, մասնակցում էր հանրային քննարկմանը: Նա նույնպես բարձր գնահատեց կատարված աշխատանքը, կարևորեց փաստաթղթի հիմնավորվածությունը:
Մարզի ռազմավարական ծրագրի քննարկումն անցավ մասնակիցների բավականին ակտիվության և բանավեճի մթնոլորտում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24