Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՍՅՈՒՆԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (տեսանյութ)

22.02.2017



 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում մեկնարկած <<Վարպետաց դասեր>> ծրագրի շրջանակներում դասախոսություն կարդաց ուսանողների համար՝ <<Սոցիալական ինժեներիա>> թեմայով: Դասախոսությանը հաջորդեց ակտիվ քննարկում և մտքերի փոխանակում: Մարզպետ Վահե Հակոբյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին մարզի ղեկավարը մասնաճյուղի բարձր առաջադիմություն ունեցող 37 ուսանողների հանձնեց <<Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակ, որից 150 հազարական դրամ ստացան անվճար համակարգում սովորող, իսկ 250 հազարական դրամ վճարովի համակարգում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները:
Մարզի ղեկավարը նշել է, որ սա այն ծրագրերից մեկն է, որը իրականացնում է մարզպետարանը սյունեցի ուսանողների համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի կրթաթոշակ ստացողների քանակը կկրկնապատկվի:
<<Ռոբերտ Էջանանցու>> անվան կրթաթոշակը սահմանվել է ՀՀ Սյունիքի մարզպետի կողմից և տրվում է  85 և ավելի բալ ունեցող մարզի պետական բուհերի բոլոր ուսանողներին: Ֆինանսավորումը իրականացնում է <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36