Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22.02.2017

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի նիստերի դահլիճում համայնքների ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային հերթական խորհրդակցություն:
Հանդիպմանը օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, նախակրթարանների սանիտարահիգենիկ նորմերի ապահովման, բժշկական սպասարկման որակի բարելավման, հանրակրթական ոլորտի, համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների և դրանց լուծման հետ կապված հարցեր:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ս.Դավթյանը համայնքապետերին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը և միջոցառումներ ձեռնարկել 100 տոկոսանոց արդյունք արձանագրելու համար: Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ն.Գևորգյանը տեղեկացրեց, որ մարտ ամսվա ընթացքում <<Վարդանանց>> բժշկական կենտրոնի մասնագետների կողմից մարզի համայնքներում կիրականացվի <<Բաց դռների օրեր>>: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ.Ալեքսանյանը տեղեկություններ ներկայացրեցին դպրոցականների առարկայական օլիմպիադանների անցկացման ընթացքի վերաբերյալ:
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր: