Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

24.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Կապանի տարածաշրջանի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Խդրանց, Վարդավանք համայնքներ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքներում առկա հիմնախնդիրներին:
Մարզի ղեկավարը համայնքապետերի ուղեկցությամբ շրջել է համայնքներում, այցելել դպրոցներ, հանդիպել բնակիչների հետ, պատասխանել վերջիններիս մտահոգող հարցերին: Համայնքների ղեկավարների ու բնակիչների բարձրացրած խնդիրները վերաբերում էին գյուղատնտեսական մթերքների իրացմանը, ճանապարհների, դպրոցների վերանորգմանը, երթուղիների վերականգմանը: Եղվարդ ու Վարդավանք համայնքներում բարձրացվեց նաև մանկավարժների երթևեկությանն առնչվող հարցեր:
Համայնքերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը նշել է, որ մարզպետարանի կողմից միջոցներ կձեռնարկվեն բարձրացված խնդիրները կարճ ժամանակում լուծում տալու համար:
Այցերի ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանը ջերմ ընդունելության է արժանացել բնակիչների կողմից, ովքեր շնորհակալություն հայտնեցին մարզպետին կատարած այցի և իրենց խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար:
Նշենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ճանաչողական այցերը մարզի համայնքներ շարունակական բնույթ են ունենալու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37