Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՆԳԵՂԱԿՈԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

28.02.2017

 ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ համայնք: Մարզպետը Սիսիան ու Անգեղակոթ համայնքների ղեկավարների ուղեկցությամբ նախ այցելել է համայնքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հերոսացած անգեղակոթցիների շիրիմներին, այնուհետև հանդիպել համայնքի բնակիչներին, պատասխանել վերջիններիս հարցերին: Բնակիչները մարզպետին ներկայացրել են համայնքի գյուղատնտեսական, կրթական ու այլ խնդիրների հետ կապված հարցեր: Ծավալված անմիջական զրույցի ընթացքում մարզի ղեկավարը վստահեցրել է, որ բնակիչների բարձրացրած խնդիրները մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից կուսումնասիրվեն՝ համապատասխան ընթացք տալու համար:
Անգեղակոթ կատարած այցի ընթացում մարզպետ Վահե Հակոբյանը <<Անգեղակոթի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին նվիրեց <<Ֆորդ Տրանզիտ>> մակնիշի ավտոմեքենա: Նշենք, որ օրեր առաջ մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Անգեղակոթ համայնքի ղեկավարը մարզպետին էր ներկայացրել համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների տեղափոխման խնդիրը, որը կարճ ժամանակում լուծում ստացավ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37